Ձերբակալվել է Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավարը
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը:
Թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցը, հղում անելով «Anadolu» պետական լրատվական գործակալությանը, նշում է, որ Քըլըչը և ևս 22 փաստաբան մեղադրվում են գյուլենականների հետ կապեր ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Թաներ Քըլըչին ձերբակալելու որոշումը խստորեն դատապարտվել է «Amnesty International»-ի ղեկավարության կողմից: Մասնավորապես, կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին այդ ամենը որակել է որպես թուրքական իշխանությունների կամայականություն:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է. «Նրանց մասնակցության վերաբերյալ հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անմիջապես ազատել Կիլիչին և 22 իրավաբաններին, նաև հանել մեղադրանքը նրանց վրայից»:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է