Դեմոկրատ կոնգրեսականները պատրաստվում են դատի տալ Թրամփին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի տասնյակ դեմոկրատ անդամներ պատրաստվում են առաջիկա շաբաթների ընթացքում դատական հայց ներկայացնել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ պնդելով, որ նա խախտում է օրենքը՝ չցանկանալով հրաժարվել անշարժ գույքի ահռելի կայսրության սեփականատիրությունից ու շարունակելով եկամուտ ստանալ այլ երկրների կառավարությունների հետ վարվող բիզնեսներից:
Ինչպես նշում է Politico-ն, կոնգրեսականների խոսքով՝ Թրամփը, հրաժարվելով վաճառել իր ընկերությունները, դեմ է գնում Սահմանադրությանը, որն արգելում է ԱՄՆ նախագահին նվերներ կամ գումարներ վերցնել այլ պետություների կառավարություններից:
Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ջերի Նադլերը նշել է, որ իրենք դատական հայց կներկայացնեն Թրամփի կողմից թույլ տրված օրենքի խախտումներին վերջ տալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայցը չի ներկայացվի մինչև հաջորդ շաբաթ՝ չնայած, որ տասնյակ կոնգրեսականներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել այս նախաձեռնությանը: Նշվում է, որ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 78 և Սենատի 25 անդամ:
Politico-ն նկատում է, որ ներկայացվելիք հայցը միայն կթեժացնի Սպիտակ տան և դեմոկրատ օրենսդիրների միջև ընթացող պայքարը, որը վերաբերում է Թրամփի հետ շահերի բախմանը, մասնավորապես՝ նրա ստեղծած կայսրության օտարերկրյա բիզնեսներին և դրանց միջոցով այլ պետությունների կառավարությունների համագործակցությանը Թրամփի աշխատակազմի հետ:
Հայտնի է, որ նախագահ դառնալուց հետո Թրամփը հրաժարվել է վաճառել ընկերություններն ու փոխարենն իր բիզնեսների կառավարումը հանձնել է որդիներին:
Երդմնակալության արարողությունից հետո Թրամփի փաստաբանը հայտարարել էր, որ նախագահի ընկերությունների միջոցով այլ կառավարություններից եկող գումարներն ուղղվելու են բյուջե, որպեսզի հնարավոր լինի խուսափել շահերի բախումից:
«Նախագահն ահռելի բիզնես շահեր ունի, որոնցից չի պատրաստվում իրեն կտրել: Օրինակ, եթե դուք գնում եք Trump հյուրանոց, ապա ստացվում է, որ ձեր ծախսած գումարն ուղղակիորեն դնում եք նախագահի գրպանը։ Իհարկե, դրանում ոչ մի ապօրինի բան չկա՝ միայն այն բացառությամբ, եթե դուք մեկ այլ երկրի կառավարություն չեք»,-նշել է մեկ այլ կոնգրեսական:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին