Թուրքիան կպայքարի այնքան, մինչև չչեզոքացվի վերջին գյուլենականը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարը 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների դեմ և կպայքարի այնքան, մինչև չչեզոքացվի վերջին գյուլենականը:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական ոստիկանության հատուկ գործողությունների բաժնի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Ռամադանի տոնական ընթրիքի ժամանակ:
«Այդ արյունարբու մարդասպաններից ոչ ոք չի կարող խուսափել իրեն հասանելիք պատժից: Նույնիսկ եթե նրանց հաջողվի դուրս գալ բանտից՝ ժողովուրդը նրանց հետապնդելու է ու պատժելու փողոցներում և ամենուր», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է