ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները, ահաբեկչության դեմ պայքարում երկրներին համագործակցության կոչ անելով։
ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու զոհվածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, բայց միաժամանակ չմոռանան համաշխարհային համայնքին միավորող ունիվերսալ իրավունքների ու արժեքների պահպանման անհրաժեշտության մասին»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում Հոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների երկու խմբերի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 42 մարդ վիրավորում է ստացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է