ԻՀՊԿ․ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների ետեւում Սաուդյան Արաբիան է
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների ետեւում Սաուդյան Արաբիան է կանգնած։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները։
«Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ահաբեկիչներին աջակցող՝ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց։ Այն փաստը, որ «Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչությունների համար, խոսում է այն մասին, որ նրանք (Սաուդյան Արաբիան-խմբ․) մասնակցություն ունեն այդ դաժան հարձակմանը»,- նշվում է հայտարարության մեջ։
Թեհրանում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 12 մարդ, 42-ը վիրավորում է ստացել։ Հունիսի 7-ի առավոտյան, ահաբեկիչների երկու խմբեր հարձակվել էին իմամ Հոմեյնիի դամբարանի վրա։ Երեք մարդ ներխուժել է դամբարանի տարածք, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդին սպանել են պահակները, իսկ երրորդին հաջողվել է ձերբակալել։
Եւս չորդ մարդ՝ կանացի հագուստով, հարձակվել է խորհրդարանի շենքի վրա։ Նրանց ոչնչացրել են անվտանգության ուժերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է