Իրանը թույլ է տվել Քաթարին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունն իր օդային տարածքում թռիչքների թույլտվություն է տրամադրել քաթարական Qatar Airways ավիաընկերությանը, հայտնում է Mehr գործակալությունը:
Որոշումը կայացվել է արաբական պետությունների կողմից երկրի հետ դիվանագիտական կապերը խզելու և Քաթարի չվերթների համար Պարսից ծոցի որոշ պետությունների օդային տարածքն օգտագործելու արգելքից հետո:
Երկուշաբթի Քաթարի Qatar Airways ազգային ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն և Եգիպտոս բոլոր չվերթները:
Հաղորդվում է, որ Իրանի թույլտվությունն ուժի մեջ է մտել երեքշաբթի առավոտյան: Ինչպես հայտարարել են Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում, տարածաշրջանում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ժամանակացույցի համաձայն անվտանգ միջազգային թռիչքների կազմակերպման համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, դիվանագետներին և հասարակ քաղաքացիներին արտաքսելու, այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցության և այդ արաբական պետություններում ներքին իրավիճակի ապակայունացման համար: Նրանց հետևել են նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Լիբիան, Եմենը, Մալդիվները և Մավրիկիոսը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին