Վրաստանի խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ Է սահմանվում կորոնավիրուսի տարածման պատճառով. բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն այդ կապակցությամբ հատուկ հրաման Է արձակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հրամանագրում նշված են այն բոլոր միջոցառումները, որոնք բարձրագույն օրենսդիր մարմնում կանցկացվեն պատգամավորների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մասնավորապես, արգելվում Է խորհրդարանում հայտնվել այն աշխատակիցներին եւ պատգամավորներին, որոնք վերջին յոթ օրացուցային օրերին եղել են այն երկրներում, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել են որպես նոր կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկի երկրներ, Վրաստան ժամանելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես նաեւ նրանց, ովքեր շփում են ունեցել այդ երկրներում եղած անձի հետ: Նրանց հանձնարարված Է երկշաբաթյա ինքնամեկուսացում: Կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող անձանց հանձնարարված Է անցնել աշխատանքի հեռավար մեթոդի, իսկ այն աշխատակիցներին եւ պատգամավորներին, որոնք շարունակում են գալ աշխատանքի, պարտադիր կարգով պահպանել առողջապահության մարմինների հանձնարարականները եւ անձնական հիգիենայի նորմաները: Խոսնակի հրամանով նաեւ որոշակի ժամանակով առավելագույնս կրճատվում են բոլոր պաշտոնեական գործուղումները, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Մինչեւ համաճարակային սպառնալիքի նվազումը խորրդարանում չեղյալ են հայտարարվում բոլոր հրապարակային միջոցառումները կողմնակի անձանց մասնակցությամբ, հաղորդել Է Sputnik-ը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...