Լա Մանշի ափերին տեղադրված Թերեզա Մեյի հսկայական կերպարը անպարկեշտ ժեստ է ցույց տվել Եվրոպային
Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք Դուվրի Սպիտակ ժայռերի վրա երկրի վարչապետ Թերեզա Մեյի տեսքով հսկայական պատկեր են տեղադրել, որը Եվրոպային V-աձև նշան է ցույց տալիս:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ստվարաթղթե կերպարանքը պատկերում է բրիտանական դրոշի գույներով կիսաշրջազգեստ կրող վարչապետին, որի ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատը վեր պարզված են` խորհրդանշելով V լատինական տառը: Մեծ Բրիտանիայում այս ժեստը վիրավորական է համարվում:
Տեղի բնակիչները նշել են, որ տեղադրման աշխատանքները մեկնարկել էին դեռևս հունիսի 2-ին և շարունակվել են 3 օր: Շինհրապարակում առնվազն 12 մարդ է աշխատել: Կերպարանքն ապամոնտաժվել է տեղադրվելուց կարճ ժամանակ անց:
Դուվրի Սպիտակ ժայռերը հնագույն ժամանակներից փարոս են հանդիսացել ծովայինների համար, որոնք խորհրդանշել են Անգլիայի ափերին մոտենալը: Այստեղ Լա Մանշ նեղուցը նեղանում է, և երկրի ու Եվրոպայի մայրցամաքային հատվածի միջև հեռավորությունը կազմում է շուրջ 40 կմ:
tert.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է