Հունական արձակուրդներ. Մելանի Թրամփի վիճելի կերպարը քննարկվում է ԶԼՄ–ներում
Դոնալդ Թրամփի եւ Առաջին տիկնոջ միջազգային ճամփորդությունից հետո ԶԼՄ–ներում սկսել են կատակել, որ Մելանյան իր՝ արտասահմանյան դիզայներների հաջողված, մեկը մեկից ավելի գեղեցիկ զգեստներով կարծես վրեժ է լուծել ամերիկյան դիզայներներից, ովքեր չէին ուզում նրան հագցնել երդմնակալության արարողության համար։

Սակայն այն կերպարը, որով Մելանյան հանդես եկավ կիրակի օրը, ոչ պակաս քննարկուկմների ու նույնիսկ վեճերի առիթ դարձավ ԶԼՄ–ներում։
Կիրակի օրը, հունիսի 4-ին, նախագահական զույգը մասնակցեց վաշինգտոնյան Ֆորդի թատրոնի ավանդական ընդունելությանը։ Միջոցառման համար Թրամփը ընտրել էր մետաքսե կրեմագույն շոր` Monique Lhuillier-ից, որը հիշեցնում էր հին հունական աստվածուհիների հանդերձանքը։ Չնայած այն հանգամանքին, որ զգեստը, իհարկե, կարելի է էլեգանտ անվանել, նորաձեւության քննադատները չեն կողմնորոշվում, համարե՞լ Մելանյայի այս կերպարը հաջողված, թե՝ ոչ։ Շատերին շփոթեցնում է փորի մասում կտորի ծալազարդումը, ինչի պատճառով նույնիսկ լուրեր էին պտտվում Առաջին տիկնոջ հղիության մասին։

Բացի այդ, ոմանց զայրացնում է այս կերպարի գինը. միայն շորն արժե երեք հազար դոլար։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մելանյան իր զգեստների մեծ մասը նվեր է ստանում դիզայներներից, կարելի է ենթադրել, որ պետական գանձարանը դրանից չի տուժել։



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է