Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել չեղարկել Թրամփի այցը Մեծ Բրիտանիա
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը առաջարկել է չեղարկել այս տարվա աշնանը նախատեսված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա։ Նման հայտարարության պատճառը Թրամփի տարբեր թվիթերյան գրառումներն են, որտեղ նա քննադատում է քաղաքապետին՝ բրիտանական մայրաքաղաքում իրականացված ահաբեկչություններից հետո նրա ասած խոսքերի համար։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է կարմիր գորգ փռենք ԱՄՆ նախագահի առջեւ այն դեպքում, երբ նրա քաղաքականությունը դեմ է այն ամենին, ինչ մենք պաշտպանում ենք»,– Խանի խոսքերն է մեջբերում «Daily Telegraph» թերթը։
Միեւնույն ժամանակ Լոնդոնի քաղաքապետը այն կարծիքին չէ, թե դա կվնասի Լոնդոնի եւ Վաշինգտոնի հարաբերություններին։
«Երբ դուք հատուկ հարաբերություններ ունեք, դա ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, երբ ունեք մոտ ընկեր եւ նրա հետ ձեզ մոտ փորձությունների ժամանակաշրջան է, եւ դուք քննադատում եք նրան, երբ նա սխալ է։ Շատ հարցեր կան, որոնցում Թրամփը սխալվում է»,– ավելացրել է նա։
Սակայն այլ կարծիքի է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը։
«Հրավերն ուղարկվել է եւ ընդունվել, ես իմաստ չեմ տեսնում այն վերանայելու մեջ»,– ասել է Ջոնսոնը։
«Խանը իրավացի է այն հարցում, որ հանգստացրել է իր քաղաքի բնակիչներին՝ բացատրելով փողոցներում զինված ոստիկանների ներկայության պատճառը»,– իր խոսքերով քաղաքապետին աջակցել է Բորիս Ջոնսոնը։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը