Լապշինը ազատ արձակվելու հույս ունի
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հույս ունի, որ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի, ասաց երկուշաբթի «Trend»-ին նրա փաստաբան Էդուարդ Էդուարդ Չերնին: Փաստաբանի խոսքերով, նա այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ Բաքվի մեկուսարանի բուժկենտրոնում, որտեղ ներկայում գտնվում է Լապշինը:
«Լապշինը շարունակում է բուժումը: Գտնվելու պայմանները և նրա առողջական վիճակը նորմալ են, առողջական բարդացումներ չկան: Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք գործի նյութերի մասին: Նա հույս ունի, որ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի», - ասաց Չերնինը:
Փաստաբանը հավելեց, որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է: Ներկայում այն գտնվում է փաստաբանի և դատապարտյալի ուսումնասիրման փուլում: Այնուհետև գործի նյութերը կուղղվեն դատարան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լապշինը տեղափոխվել էր Բաքվի մեկուսարանի բուժկենտրոն՝ սրտի հարվածում ծակոցներ ունենալու պատճառով: Բժշկական զննությունից հետո նրան տրվել է տախիկարդիա ախտորոշում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին