Քաթարն ահաբեկիչներին $1 մլրդ է վճարել որպես փրկագին՝ թագավորական ընտանիքի անդամներին ազատելու համար
Քաթարի իշխանություններն ապրիլին ահաբեկչական խմբավորումների զինյալներին շուրջ $1 մլրդ են վճարել որպես փրկագին՝ Իրաքում գերի վերցված թագավորական ընտանիքի անդամներին ազատելու համար:
Ինչպես հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, քաթարցիներն, այդպիսով, փորձել են փրկել թագավորական ընտանիքի 26 անդամի, որոնք գնացել էին բազեների որսի Իրաքի հարավում և բռնվել ահաբեկիչների կողմից:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնն այս ամենի ֆոնին արդեն իսկ խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը:
«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է