Թուրքիայի վարչապետը չեղարկել է Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը՝ զբաղվածության պատրվակով
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկել է իր հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, վարչապետի գրասենյակում նման որոշումը պատճառաբանել են Յըլդըրըմի խիստ հագեցած գրաֆիկով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու համար:
Թուրքիան պնդում է, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի նկատմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է