Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումն արդյունք չտվեց. գերմանացիներին չի թույլատրվել այցելել «Ինջիրլիք»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու համար:
Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Չավուշօղլուն նշել է, որ գերմանական կողմը կարող է այցելել միայն թուրքական Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չավուշօղլուն հատարարել էր, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի նկատմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է