Վեց ավիաընկերություն դադարեցրել է չվերթները դեպի Կատար
Արաբական վեց ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Կատար թռիչքները, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենն ու Լիբիան այդ երկրի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կատարի մայրաքաղաք Դոհա չվերթները չեղարկել են Emirates եւ Etihad Airways (ԱՄԷ), Saudia (Սաուդյան Արաբիա), Gulf Air (Բահրեյն) եւ Egypt Air (Եգիպտոս) ավիաընկերությունները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նման որոշում է ընդունել նաեւ Flydubai-ն՝ ԱՄԷ-ից։
Այս պահին Ռուսաստանից Կատար կարելի է մեկնել Qatar Airways-ի ուղիղ չվերթներով։ Բացի այդ, Դոհա են թռչում նաեւ Lufthansa, British Airways, Turkish Airlines եւ Pegasus ավիաընկերությունները։
Հայտնի է, որ Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերությունը եւս մտադիր է դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները։
Երկուշաբթի մի շարք երկրներ հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է