Պուտինը չի բացառել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Քենեդիին սպանելու տարբերակը
Չի կարելի բացառել, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են ամերիկյան հատուկ ծառայությունները։ Այս մասին NBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չէ՞ որ գոյություն ունի տարբերակ, համաձայն որի՝ նախագահ Քենեդիի սպանությունը կազմակերպել են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները։ Եթե այդ տարբերակը ճիշտ է, իսկ դա չի կարելի բացառել, ապա ներկա պայմաններում ի՞նչն է դյուրին՝ օգտագործելով հատուկ ծառայությունների տեխնիկական հնարավորությունները ինչ-որ հարձակումներ կազմակերպել եւ Ռուսաստանին մեղադրել»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, ԱՄՆ Թեխաս նահանգի Դալլաս քաղաքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է