Քաթարն ափսոսում է Դոհայի հետ հարաբերությունները խզելու՝ արաբական երկրների որոշման համար
Քաթարն ափսոսում է չորս արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի Դոհայի հետ հարաբերությունները խզելու որոշման համար, եւ այդ պետությունների կիրառած միջոցներն անարդար է համարում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն։
«Մենք ափսոսում ենք հարաբերությունները խզելու որոշման համար... Այդ միջոցները ոչնչով արդարացված չեն, նրանք հիմնված են անհիմն պնդումների վրա»,- ասվում է հայտարարությունում։
Քաթարը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ «երկրի հասարակության եւ տնտեսության վրա ազդեցություն գործելու փորձերին դիմակայելու համար»։ Բացի այդ, Դոհայում վստահեցրել են, որ արաբական երկրների կիրառած միջոցները չեն ազդի երկրի հպատակների կյանքի վրա։
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է