Արաբական չորս պետություններ խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ
Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Առաջինն ահդ մասին հայտարարել է Բահրեյնի թագավորությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Բահրեյնը կատարցի դիվանագետներին 48 ժամ է տվել՝ թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաեւ դադարեցրել է Դոհայի հետ օդային եւ ծովային հաղորդակցությունն ու Կատարի քաղաքացիներին արգելել Բահրեյն այցելել: Նման քայլերի մասին հայտարարել են նաեւ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը:
Կատարի եւ հարեւանների միջեւ կոնֆլիկտը ծագել է Էր Ռիադում Պարսից ծոցի երկրների եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ուղերձ է տեղադրել՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու օգտին:
Ավելի ուշ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության կայքը կոտրել են, եւ էմիրի անունից հայտարարությունը հրապարակել են հաքերները: Սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այս հերքումը համոզիչ չեն համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին