Մեյը խոստացել է բրիտանացիներին նվազեցնել հարկերը տորիի հաղթանակի դեպքում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կնվազեցնի հարկերը իր հպատակների համար, եթե հունիսյան համընդհանուր ընտրություններին հաղթի իշխող Պահպանողական կուսակցությունը։ Նման խոստում է տվել երկրի վարչապետ, տորիի առաջնորդ Թերեզա Մեյը՝ Արեւմտյան Յորքշիր կոմսությունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քվեարկելու գնալիս մարդիկ պետք է իմանան, որ Պահպանողական կուսակցությունը միշտ եղել է, կա ու կլինի ցածր հարկերի կուսակցություն։ Մեր վճռական մտադրությունն է նվազեցնել հարկերը հասարակ աշխատավոր ընտանիքների համար»,- հայտնել է կառավարության ղեկավարը։
Մայիսին հրապարակված նախընտրական մանիֆեստում նշված է , որ Պահպանողական կուսակցությունը թույլ չի տա ԱԱՀ-ի բարձրացում։ Սակայն կուսակցությունը հրաժարվել է շահութահարկը ու ազգային ապահովագրական վճարները չբարձրացնելու մասին նախորդ վարչապետ Դեւիդ Քեմերոնի խոստումից։
Տորիի հիմնական մրցակիցները այս ընտրություններին կլինեն լեյբորիստները՝ Ջերեմի Քորբինի ղեկավարությամբ։ Նրանք խոստացել են կտրուկ ավելացնել հարկերը ոչ միայն ունեւոր, այլեւ միջին դասի քաաքացիների համար, ազգայնացնել երկաթգծերը, փոստը, էլեկտրականություն ու ջուր մատակարարող ընկերությունները, նաեւ չեղարկել վճարովի բարձրագույն կրթությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին