Նավթի գներն առաջիկա 5 տարում կպահպանվեն 50-60 դոլարի սահմաններում. BP ղեկավար
Brent տեսակի նավթի սակարկություններն առաջիկա 5 տարում կպահպանվեն 50-60 դոլարի սահմաններում, թե արտադրողների, թե սպառողների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է բրիտանական «Բրիթիշ պետրոլեում» նավթագազային ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլին:
«Առաջիկա 5 տարիների ընթացքում գները, մեր ենթադրությամբ, կլինեն 50-60 դոլարի սահմաններում: Իհարկե, կարճ ժամանակահատվածներում գները կարող են նշված միջակայքից բարձր կամ ցածր լինել, բայց այս պահին եթե ինձ հարցնեք առաջարկի եւ պահանջարկի մասին, ես կնշեմ 50-60 դոլարի սահմանը»,-ասել է նա:
Դադլին նաեւ հավելել է, որ նման գինը ձեռնտու կլինի նաեւ իրենց ընկերությանը. «Ես չեմ կարծում, որ մենք կտեսնենք նավթի 100 դոլար գին առաջիկա 5 տարիներին: Նաեւ չեմ կարծում, որ այդ գինը կնվազի մինչեւ 20 դոլարի: Իրականում 50-60 դոլարն առողջ գին է ամբողջ աշխարհի համար»,-ամփոփել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է