Մեքսիկայում առեւանգել եւ սպանել են բանտի տնօրենին
Մեքսիկական Հերերո նահանգի բանտի տնօրենին առեւանգել, այնուհետեւ սպանել են,– ուրբաթ երեկոյան հաղորդել է նահանգի անվտանգության համակարգման խմբի ներկայացուցիչ Ռոբերտո Ալվարես Էրեդիան։
Զոհվածի հարազատների խոսքերից պարզ է դարձել, որ ավազակները ներխուժել են Մոյսես Չոպին Մեսիի տուն, ծեծի են ենթարկել նրան եւ տարել են անհայտ ուղղությամբ։ Առեւանգումից անմիջապես հետո դաշնային եւ տեղական ուժերը լայնամասշտաբ որոնողական գործողություններ են ձեռնարկել, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։ Այնուհետեւ հայտնաբերվել է առեւանգվածի դին՝ վզի վրա բաց վերքով։
Հերերո նահանգը Մեքսիկայում, հանցագործության առումով, ամենավտանգավորներից է, ինչը պայմանավորված է թմրանյութերի՝ ԱՄՆ տրանզիտը վերահսկելու համար հանցագործ խմբավորումների միջեւ տարվող ներքին պատերազմով։
Հենց այս նահանգում էր, որ 2014 թվականի սեպտեմբերին 43 ուսանող էին կորել, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, առեւանգվել էին ոստիկանների կողմից, իսկ ապա Իգուալա քաղաքում հանձնվել հանցագործներին, այնուհետեւ սպանվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է