Գերմանիան կվրդովվի Բունդեսթագի ընտրություններից հետո
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններից հետո «Գերմանիան նույնքան վրդովված է լինելու, որքան թուրքական հանրաքվեից հետո՝ երկրում կհասկանան, որ միգրացիոն անցյալով գերմանացի ընտրողների բավականին մեծ խումբ չի սիրում լիբերալ ժողովրդավարությունը ու քվեարկում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին, գրում է գերմանական Frankfurter Allgemeine-ի տեսաբան Նիկոյալ Կլիմենյուկը։
Ավելին, ըստ լրագրողի, վրդովմունքը նույնիսկ ավելի ուժեղ կլինի նաեւ որովհետեւ դա կլինի վերաբնակների ամենախոշոր խումբը, որն ունի ընտրական իրավունք, ու նրանց ձայները կազդեն ընտրությունների արդյունքների վրա։
Քաղաքական կրթության հարցերով դաշնային կենտրոնի գնահատականներով, ԽՍՀՄ նախկին քաղաքացիներն ու նրանց երեխաները, որոնք արդեն Գերմանիայում են ծնվել, կազմում են Գերմանիայում ընտրողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսը։ Բեռլինում, Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա ու Բադեն- Վյուրտեմբերգ դաշնային հողերում լանդտագի ընտրություններին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ռեկորդային արդյունքներ է ունեցել՝ երբեմն նույնիսկ 40 տոկոսից շատ՝ այն շրջաններում, որտեղ նախկին խորհրդային քաղաքացիներ են ապրում։ «Իհարկե հիմա ոչ ոք չի կարող կանխատեսել, թե կուսակցությունը քանի ձայն կստանա Բունդեսթագի ընտրություններին։ Բայց ձայները քիչ չեն լինի, քանի որ այսօրվա դրությամբ այն միակ կուսակցությունն է, որը հետաքրքրություն է ցուցաբերում քաղաքացիների այդ կատեգորիայի նկատմամբ»,- արձանագրում է Կլիմենյուկը։
Մինչդեռ ԽՍՀՄ-ից եկածները երկար ժամանակ քվեարկում էին մեծամասամբ Քրիստոնյա դեմոկրատական միության օգտին՝ պահպանողական նկատառումներով, նաեւ որովհետեւ շնորհակալ էին Հելմուտ Կոլի կառավարությանը՝ իրենց այսպես ասած Գերմանիա վերադարձնելու համար։ Բայց հիմա Կոլի կառավարությունը արդեն պատմություն է դարձել, իսկ կուսակցությունն էլ այդքան էլ պահպանողական չէ։ ՔԴՄ-ն փաստորեն հրաժարվել է իր ռուսալեզու ընտրողներից, հավելում է պարբերականը


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է