Էլեկտրոնային փոստի ու սոցցանցերի ստուգում՝ միայն այդպես դու կհայտնվես ԱՄՆ-ում
«Սրանք եւս երեք էջեր, «լրացուցիչ հարցեր» նրանց համար, ովքեր ուզում են դիմել ԱՄՆ վիզա ստանալու համար, սակայն դրանք կարող են փակել դռները հազարավոր մարդկանց համար»,- գրում է Ալբերտո Ֆլորես Դ՝ Արկաիսը իտալական La Repubblica-ում։ Նոր կանոնները, որոնք հաստատվել են մայիսի 23-ին Սպիտակ տան կողմից, խստացնում են ստուգումները՝ աշխատանքային վիզայի համար դիմողները պետք է մանրակրկիտ տեղեկություններ ներկայացնեն ԱՄՆ դեսպանատներին, թե որ սոցցանցերում են գրանցված եղել վերջին հինգ տարիներին, հինգ տարիների կտրվածքով բոլոր կենսագրական տեղեկությունները ՝ ճանապարհորդություններ, գրանցման վայրեր, հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, աշխատավայրերի ցանկն ու հասցեները, նաեւ բոլոր նախորդ անձնագրերի համարները։ Լրագրողը նշում է որ նոր կանոնները չեն վերաբերում նրանց, ովքեր ճանապարհորդում են որպես զբոսաշրջիկ։
«Առանց երկմտելու մերժեք մուտքի թույլատվություն տրամադրել»՝ ըստ պարբերականի նման պահանջ է Պետդեպարտամենտը փոխանցել ամերիկյան դեսպանատներին ու «ընդամենը մեկ շաբաթ անց դրա հետեւանքներն արդեն նկատելի են։ Բողոքում են ամերիկյան համալսարաններն ու քոլեջները, որոնց ուսանողները վիզայի են սպասում, մտահոգություն են հայտնում ամերիկյան խոշոր ընկերությունները, որոնք ամեն տարի օտարերկրացի գիտնականների ու տեխնիկների են աշխատանքի հրավիրում՝ հիմնականում Ասիայից»։
Պետդեպարտամենտում արդարանում են՝ բացատրելով, որ «լրացուցիչ հարցերն անհրաժեշտ են մարդու անձը հաստատելու կամ ազգային անվտանգության նպատակներով ավելի մանրակրկիտ ստուգումներ իրականացնելու համար»։
Հոդվածում նաեւ նշված է, որ ամենախիստը հսկելու են այն մարդկանց, ովքեր ըստ ամերիկյան չինովնիկների ամենաշատ կասկածներն են առաջացնում ահաբեկչության հետ հնարավոր կապերի տեսակետից։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն