Իմ հայրը «երկրի գլխավոր միլիարդատերն է և գողը». Դմիտրի Պեսկովի դուստր (լուսանկար)
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան, հինգշաբթի, հունիսի մեկին, «Ինսթագրամ»-ի իր էջում գրել է, որ նրա հայրը «երկրի գլխավոր միլիարդատերն է և գողը»:
«Անկեղծության ժամը եկել է: Ես՝ Պեսկովա Ելիզավետաս Դմիտրիի, երկրի գլխավոր միլիարդատիրոջ ու գողի, պետության ղեկավարի մամուլի խոսնակի դուստրն եմ: Սա առաջին տեքստն է, որն ինքնուրույն եմ գրում: Մնացածները՝ պատվիրված են: Ստրուկների մի մեծ վաշտ է աշխատում, ում ես վճարում եմ ձեր փողերով PR-ի համար: Սննդակարգս պարունակում է ծովախեցգետիններ վրան շաֆրանով... Մի խոսքով, այն ամենից, ինչը ձեր գրպանին հասու չէ, որովհետև ձեր ստրուկի գրպանն իմ գրպանն է՝ ասեղնագործած 60 կարատանոց ադամանդներով», - գրել է Պեսկովան:
Նշվում է, որ Պեսկովան այդպիսով, իբր փորձել է պատասխանել բոլոր այն մարդկանց, ովքեր քննադատորեն են վերաբերվել նրա նախորդ գրառումներին Մոսկվայի վերակառուցման ծրագրի վերաբերյալ:
«Որոշ ստրուկներ գրում են, որ բնակվելով պալատում, ես չեմ կարող դատողություններ անել հինգ հարկանի շենքերի մասին: Այդ ինչու՞: Իմ պալատում վեց հարկ կա, այնպես որ դատողություններս հիմնավորված են», - ավելի վաղ գրել էր Պեսկովան իր էջում:
Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հրաժարվեց մեկնաբանել 19-ամյա դստեր խոսքերը, նշելով, որ Ելիզավետան հասուն կին է ունակ ինքնուրույն մասնակցելու քննարկումներում:
Zham.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն