Միլիարդատերերը պատրաստվում են ապոկալիպսիսի․ Նրանք ինչ-որ բա՞ն գիտեն
Քալիֆորնիայի Կրեմնիումի հովտի միլիարդատերերից մի քանիսը վերջին տարիներին լրջորեն նախապատրաստվում են աշխարհի կործանման պայմաններում գոյատեւելուն, գրում է BBC-ն։
Նրանք պատրաստի շքեղ հակաօդային ապաստարաններ են գնում՝ լողավազաններով, մարզասրահներով ու կինոթատրոններով սարքավորված, որոնք ունակ են դիմանալ միջուկային հարվածին։
Լուրեր են պտտվում , որ նույնիսկ Բիլ Գեյթս ունի նման բունկերներ Քալիֆորնիայի ու Վաշինգտոնի իր կալվածքներում։Reddit ընկերության հիմնադիր ու ղեկավար Սթիվ Հաֆմանը մտադիր է տեսողության լազերային կորեկցիա անել։ «Եթե մեր աշխարհը կործանվի՝ կոնտակտային լինզաներ գտնելը խնդիր կդառնա»,- ասում է նա։
Ի՞նչ է կատարվում։ Ի՞նչն է պատճառը։ Գո՞ւցե այս հանելուկը կբացատրի Անտոնիո Գարսիա Մարտինեսը, Facebook ընկերության նախկին աշխատակիցը, որը վերջերս է տեղափոխվել Վաշինգտոն նահանգում գտնվող Օրկաս կղզի։
Գնելով 5 հեկտար հողատարածք, նա սկսել է կղզում ապաստարան կառուցել, տեղադրելով արեւային մարտկոցներ, գեներատորներ ու ամբողջ կյանքի համար փամփուշտներ պահեստավորելով։
«Հայ- թեք ոլորտի բազմաթիվ առաջադեմ մարդիկ հիմա ասում են, որ մեզ արմատական փոփոխություններ են սպասվում, թե տնտեսության, թե տեխնոլոգիաների բնագավառում։ Ու ես կարծում եմ, որ մեծ մասը չի գիտակցում հետեւանքները։ Բայց մենք գիտակցում ենք»,- նախազգուշացնում է Մարտինեսը։
Մարտինեսի կարծիքով, ռոբոտիզացումն ու արհեստական ինտելեկտը կհանգեցնեն նրան, որ 20-30 տարի հետո ԱՄՆ-ում կվերանա աշխատատեղերի կեսը։ Դա հզոր սոցիալական պայթյունի ազդեցություն կունենա։ Որոշ մեծահարուստներ արդեն հիմա ձգտում են իրենց ապահովագրել դրանից։
Թեքսասում հիմա մի ամբողջ ստորգետնյա ավան է կառուցվում՝ Թրայդենտ Լեյքս անունով։ Ավանը գովազդվում է որպես հանգստավայր, որը պատրաստ է դիմակայել ատոմային սպառնալիքին։ Ավանում կլինեն բոլոր հարմարությունները, նաեւ ուղղաթիռների համար հարթակներ ու այդ ամենը զինված հսկողության տակ։
Անտոնիո Գարսիա Մարտինեսը նշում է, որ աշխարհում հիմա աճում է հասարակության բեւեռացումը՝ թե ֆինանսական, թե քաղաքական առումներով։ Նրա կարծիքով սոցցանցերը բոլորին վերածել են փնթփնթացող հիմարների կույտի։ Այդ ամենը ոչ մի լավ բանով չի ավարտվի։
Նա վստահ է, որ աշխարհում աճում է քաղաքացիական պատերազմների, զանգվածային ընդվզումների ու այլ անախորժությունների հավանականությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն