Աշխարհում ավելի քան 2.7 մլն երեխաներ ինտերնատներում են ապրում
Աշխարհում ավելի քան 2.7 մլն երեխաներ մանկատներում, ինտերնատներում եւ նմանատիպ այլ հաստատություններում են ապրում: Այս մասին նշված է հունիսի 1-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Սա նշանակում է, որ 100 հազար երեխաներից 120-ը մանկատներում է: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում այս ցուցանիշը միջինից բարձր է 5 անգամ. 100 հազար երեխայից ինտերնատներում եւ մանկատներում է 666-ը:
DW-ի փոխանցմամբ՝ առանց այդ էլ ընտանիքից բաժանվելու հետեւանքով խոցելի երեխաները մանկատներում բախվում են բռնության, բռնաբարության, նրանց սոցիալական եւ էմոցիոնալ զարգացման խախտման վտանգի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերլուծել է 140 պետություններում տիրող իրավիճակը: Կազմակերպությունում նաեւ նշել են, որ բազմաթիվ երկրներում հստակ տեղեկություններ չկան կամ տվյալներ չեն տրամադրում այն մասին, թե քանի երեխա է ապրում մասնավոր հաստատություններում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն