Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը
Աշխարհ

Դեֆոլթից վատ. ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի խոշորագույն բանկի հետ

Մայիսի 11-ին Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) դեֆոլթ հայտարարեց: Այն երկրի ամենահին բանկերից մեկն է, ինչպես նաև՝ ամենախոշորը: Դրա ակտիվները (մոտ 10 միլիարդ դոլար) կազմում են Ադրբեջանի ամբողջ բանկային համակարգի 40 տոկոսը:

Լոնդոնում մայիսի 23-ին կայացավ վարկատուների հետ հանդիպում, որի ընթացքում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց Ադրբեջանի միջազգային բանկի օգնության նոր ծրագրի մասին, գրում է forbes.ru-ն: Կառավարությունը խոստացավ հատկացնել 3,7 միլիարդ մանաթի (մոտ 2,1 միլիարդ դոլար) չափով ֆինանսական օգնության չորրորդ տրանշը: 3,3 միլիարդ դոլարի չափով բանկի արտաքին պարտավորությունները, այդ թվում՝ եվրապարտատոմսերը, միջբանկային վարկերը և առևտրային ֆինանսավորումը, կփոխանակվեն Ադրբեջանի երկարաժամկետ եվրապարտատոմսերի՝ դիսկոնտով: Վարկի վերակառուցումից հետո բանկի ակտիվները կնվազեն 30 տոկոսով, բանկը հերթական անգամ պատրաստ կլինի մասնավորեցման:

Թվում է, թե այն բանից հետո, ինչ Ադրբեջանը երկրի բանկային համակարգում ամենախոշոր բանկի փրկության համար նրա ակտիվները գերազանցող գումար ծախսեց, ժամանակն է վերջակետ դնելու այս պատմությունում: Բայց դրանով Ադրբեջանի խնդիրները չավարտվեցին: Դեֆոլթ հայտարարելու և կամավոր վերակառուցում անցկացնելու որոշումը չափազանց վատն էր: Անգամ եթե բոլոր օտարերկրյա վարկատուները համաձայնեն առաջարկվող պայմաններին և Ադրբեջանի միջազգային բանկի պարտքերը փոխարինվեն առաջարկվող դիսկոնտով (50 տոկոս՝ ստորադաս եվրապարտատոմսերի սեփականատերերի և 20 տոկոս՝ մնացած բոլորի համար) Ադրբեջանի սուվերեն եվրապարտատոմսերի, բանկի համար տնտեսումը կկազմի առավելագույնը 326 միլիոն դոլար՝ ընդամենը փրկության համար պետության ընդհանուր ծախսերից մի քանի տոկոս:

Բացի այդ, առաջարկվող վերակառուցումն արդեն առաջացրել է միջազգային ներդրողների զայրույթը: Բանն այն է, որ նախորդ տարիներին Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է բանկին աջակցելու անվերապահ պատրաստակամության մասին: Դա ապահովում էր նրա մուտքը միջազգային ֆինանսական շուկա՝ չնայած, որ բանկի խնդիրների մասին բոլորը վաղուց գիտեին: Երկար տարիներ Ադրբեջանի նման բարձր վարկային վարկանիշ (BB+/Ba1՝ Standard&Poor’s և Moody’s վարկանշային գործակալությունների վարկածով) ունեցող ոչ մի երկրում ոչ մի համակարգային կարևորություն ունեցող և քվազիսուվերեն էմիտենտ դեֆոլթ չի հայտարարել: Ադրբեջանը ցածր պետական պարտք և մեծ պահուստներ ունի, այսինքն՝ հարցը ոչ թե բանկին աջակցելու հնարավորությունն էր, այլ հենց նրա փոխարեն վճարել չցանկանալը: Այնպես որ 326 միլիոն դոլարի վերոնշյալ տնտեսման համար պայքարում երկրի իշխանությունները գնացել են ռիսկի՝ բախվելու բազմաթիվ դատական հայցերի, որոնք կարող են արգելափակել բանկի արժութային վճարումները և խուճապ առաջացնել ավանդատուների շրջանում:

Բանկի վարկատուների առանձին դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ բանկը որոշել է անցկացնել արևմտյան օրենքներով թողարկված արտաքին պարտավորությունների վերակառուցումը՝ տեղի օրենսդրության շրջանակներում: 1 միլիարդ դոլարի պարտավորությունների շրջանակում ներառվել է պետական նավթային «Սոֆազ» հիմնադրամի խոշոր դեպոզիտը: Ադրբեջանը ցանկանում է, որ այն բանից հետո, ինչ միավորված պարտատերերի 2/3-ը, որի մեկ երրորդը կազմում է «Սոֆազ»-ը, քվեարկի վերակառուցման օգտին, դրա պայմանները պարտավորեցնող դառնան բոլոր վարկատուների համար:

Խոշոր միջազգային հիմնադրամների համար Ադրբեջանի միջազգային բանկի դեֆոլթը կարող է չափազանց տհաճ լինել: Եթե նայենք համաշխարհային պարտքային շուկային, կպարզվի, որ դրա մեծ մասը կազմում են չափազանց վատ ֆինանսական վիճակում գտնվող պետական ընկերությունների պարտավորությունները: Ընդ որում՝ բարձր վարկանիշներն ու ցածր տոկոսադրույքներով ֆինանսական շուկաներ մուտքը նրանք պահպանում են քվազիսուվերեն կարգավիճակի շնորհիվ:

Եթե Ադրբեջանի միջազգային բանկին հաջողվի իրականացնել վերակառուցումն իր սցենարի համաձայն պարտքի մի մասը մարելով, կխախտվի չգրված օրենք, որի համաձայն՝ համակարգային նշանակություն ունեցող պետական ընկերություններին աջակցում են բոլոր պետական ռեսուրսներով, իսկ դրանց պարտավորությունների գծով դեֆոլթ տեղի է ունենում միայն սուվերեն մակարդակում անվճարունակության դեպքում: Ներդրողները ստիպված կլինեն վերագնահատել ամբողջ աշխարհում ներդրումներ անելու վտանգները, իսկ վարկանիշային գործակալությունները՝ վերանայել իրենց մեթոդաբանությունը:

tert.am