Քաբուլում պայթյունի հետեւանքով 90 մարդ է մահացել. Վիրավորվել են դիվանագետներ ու լրագրողներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր՝ մայիսի 31-ին, նախագահական նստավայրից եւ դեսպանատների շենքերից ոչ հեռու հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, 380 մարդ վիրավորվել է, վնասվել են բազմաթիվ շենքեր:
Մասնավորապես, մահացել են բրիտանական BBC կորպորացիայի, աֆղանական Tolo TV հեռուստաալիքի աշխատակիցները, Գերմանիայի դեսպանատան աֆղան աշխատակիցը: Վիրավորների թվում են Իրանի դեսպանը, Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակիցներ, Եգիպտոսի դեսպանատան անվտանգության աշխատակիցը, Գերմանիայի դեսպանատան ծառայողները եւ լրագրողներ:
Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով ռումբը տեղադրված է եղել ջուր տեղափոխող ավտոցիստեռնի մեջ: Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
«Իրանի դեսպան Մոհամադ Ռեդա Բարհամին վիրավորվել է, լրջորեն վնասվել է դեսպանատան շենքը»,-գրել է իրանական «Իատիմադ» թերթը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն