Սաակաշվիլին Ուկրաինայի արդարադատության նախարարին սրիկա է անվանել (տեսանյութ)
Մայիսի 30-ին համացանցում հայտնվել է Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի և արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի վեճի տեսանյութը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, սկանդալն առաջացել է Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման համար ստեղծվող խոչընդոտների պատճառների մասին քաղաքական գործիչների զրույցի ընթացքում:
Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով՝ արդարադատության նախարարը մերժել է գրանցել նրա կուսակցությունը, ընդ որում՝ գրանցելով «Միխեիլ Սաակաշվիլիի դաշինք» անվանումով քաղաքական ուժը՝ մեկ այլ անձի անունով, որը դրա համար հատուկ փոխել է իր անունը:
Պետրենկոն զրույցի ընթացքում հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Սաակաշվիլին չի ներկայացրել իր կուսակցության անվանափոխման մասին ոչ մի փաստաթուղթ:
«Ի՞նչ կապ ունենք մենք: Դուք ուղղակի սրիկա եք»,- նշել է Սաակաշվիլին:
Դրանից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն