Քաբուլում պայթյունի հետևանքով վիրավորվել է Իրանի դեսպանը
Աֆղանստանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել հուժկու պայթյունի հետևանքով, որը որոտացել է այսօր Քաբուլում նախագահական նստավայրի և Գերմանիայի ու Իրանի դեսպանատների հարևանությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանի դեսպան Մոհամադ Ռեդա Բարխամին վերքեր է ստացել, վնասվել է դեսպանության շենքը», - մեջբերում է սկզբնաղբյուրի տվյալները լրատվական գործակալությունը: Նշվում է,
որ դեսպանության մնացած դիվանագետներն ու աշխատակիցներն «անվնաս» են:
Հաղորդվում է նաև, որ վնասվածքներ են ստացել Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության և «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության շենքերը: Պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել Քաբուլում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքից հարյուր մետր հեռավորության վրա:
Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 80 և վիրավորվել ավելի քան 350 մարդ:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է