Կանադայի վարչապետը պոպուլիստ է եւ խաղում է ժողովրդի նուրբ զգացմունքների հետ
Հռոմի Պապից ներողություն են պահանջել կանադական դպրոցական կրթության համակարգում կաթոլիկ եկեղեցու բացասական դերի համար,– հաղորդում է BBC-ն։
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի խոսքերով՝ եկեղեցին «երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում բնիկ ժողովուրդների երեխաների հանդեպ չարաշահումներ է թույլ տվել»։
Տրյուդոն Պապի հետ հանդիպել է Վատիկանում՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Իտալիա կատարած իր ուղեւորության շրջանակներում։
Նման ինտերնատներ ստեղծվել են 1880-ականներին։ Այդտեղ ամբողջ Կանադայից ստիպողաբար բերում էին բնիկների երեխաներին, որպեսզի «ուծացնեին նրանց կանադական հասարակության հետ»։ Վերջին այդպիսի դպրոցը փակվել է 1996 թվականին՝ հասարակության ճնշման ներքո։
«Ես ասեցի նրան, թե որքան կարեւոր է կանադացիների համար առաջ շարժվել բնիկ ժողովուրդների հետ իրական հաշտեցման ճանապարհով, եւ նշեցի, որ կաթոլիկ եկեղեցու ներում խնդրելը կարող է դրան օգնել»,– լրագրողներին հայտարարել է Տրյուդոն՝ Հռոմի պապի հետ հանդիպումից հետո։
Տրյուդոն, ինքը լինելով կաթոլիկ, հայտարարել է, որ Պապին հրավիրել է Կանադա՝ ներողություն խնդրելու, ավելացնելով, որ Ֆրանցիսկն ազդվել է իր խոսքերից, քանի որ «իրեն էլ հոգեհարազատ է սոցիալական արդարության գաղափարը»։
2015 թվականին Բոլիվիայում Հռոմի Պապը ներողություն էր խնդրել՝ Ամերիկայի բնիկ ժողովուրդներին ճնշելու եւ կեղեքելու՝ կաթոլիկ եկեղեցու դերի համար։
120-ամյա պատմության ընթացքում գրեթե 150 հազար բնիկների երեխաների ուժով պոկել են իրենց ընտանիքներից եւ ուղարկել եկեղեցական դպրոց–ինտերնատներ, որտեղ նրանց արգելվում էր խոսել մայրենի լեզվով կամ կիրառել իրենց սեփական մշակույթը։ Հարյուրավոր այդպիսի երեխաներ ինքնասպան են եղել։ Դպրոցներում ընդունված է եղել սեռական եւ ֆիզիկական բռնությունը։
Կանադայի՝ Ճշմարտության հաստատման եւ հաշտեցման հանձնաժողովը, որի կազմում ներգրավված են նման ինտերնատների նախկին սաներն ու նրանց բարեկամները, կոչ է արել Վատիկանին ներողություն խնդրել, ինչը, ըստ հանձնաժողովի, կարող է «վերապրածների վերքերի ամոքման գործընթացի մի մասը դառնալ»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն