Դուք խաբեցիք ինձ. Թրամփը Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ բղավել է նրա վրա
Օրերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է իր առաջին նախագահական շրջագայությունը, որի ընթացքում այցելել է Մերձավոր Արևելք ու Եվրոպա:
Ինչպես նշում է The Independent-ը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բղավել է նրա վրա՝ վերջինիս մեղադրելով Իսրայելի նկատմամբ բռնություններ հրահրելու համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Արևմտյան ափին:
«Դուք ինձ խաբեցիք Վաշինգտոնում: Այնտեղ Դուք խոսում էիք խաղաղության հաստատման նկատմամբ ունեցած հանձնառության մասին, բայց իսրայելցիներն ինձ ցույց տվեցին, որ Դուք ներգրավված եք այդ երկրի դեմ բռնության հրահրման հարցում»,- գոռալով ասել է Թրամփը: Դրան հաջորդել է ապշած Աբասի մի քանի րոպեանոց լռությունը:
Սակայն պաղեստինյան կողմը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Թրամփ-Աբաս հանդիպումը լավ է անցել:
The Independent-ը հիշեցնում է, որ Մերձավոր Արևելք ժամանելուց հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն բան իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ու բաղձալի խաղաղությանը հասնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է