ԱՄՆ–ում Թրամփին իմպիչմենտ հայտարարելու անհրաժեշտության մասին բանաձեւ են ընդունել
Ամերիկյան քաղաքները շարժում են սկսել՝ նպատակ հետապնդելով հասնել նախագահ Թրամփի իմպիչմենտին։ Ինչպես գրում է «Politico» պարբերականը, համապատասխան բանաձեւն ընդունած տասներորդ քաղաքը դարձել է Բրուկլինը՝ Մասաչուսետսի նահանգում։
Ըստ ԶԼՄ–ների տվյալների՝ նմանատիպ բանաձեւ ընդունած քաղաքների մեծամասնությունը Մասաչուսետս եւ Կալիֆորնիա նահանգներում են։ Հասկանալով, որ նախագահին պաշտոնանկ անելու հարցը տեղական իշխանությունների իրավասության շրջանակներում չի գտնվում, նրանք փորձում են ազդել իրենց կոնգրեսականների վրա, որպեսզի վերջիններս նախաձեռնեն Թրամփի դեմ հետաքննությունը։ Իմպիչմենտի գործընթացը սկսելու իրավունք ունի միայն Ներկայացուցիչների պալատը եւ միայն իրավաբանական կոմիտեի երաշխավորմամբ,– հիշեցնում է պարբերականը։
«Թրամփը ռասիստ է, քսենոֆոբ եւ շոֆինիստ, նրա վարած քաղաքականությունը համապատասխանում է իր հայացքներին»,– հայտարարել է Չիկագոյի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ամեյա Պավարը, ով նախաձեռնել էր բանաձևի ուսումնասիրությունը քաղաքային խորհրդարանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է