Հայաստանի քաղաքացու եւ նրա երկու տարեկան որդու դիերը հայտնաբերվել են Չելյաբինսկում՝ մեքենայի մեջ
Չելյաբինսկում իրավապահ մարմնի աշխատակիցները Շահումյան փողոցում մեքենա են հայտնաբերել, որի մեջ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության 46-ամյա քաղաքացու եւ նրա երկամյա որդու դիերը։
Հայտնի է, որ զոհվածի քաղաքացիական կինը մայիսի 1-ին դիմում էր ներկայացրել ոստիկանություն՝ ամուսնու եւ որդու անհետանալու վերաբերյալ, սակայն որոնումները հաջողությամբ չէին պսակվել։ Մայիսի 17-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով՝ երկու անձանց սպանության կասկածանքով։
«Ապակիները մգեցված էին, այդ պատճառով էլ ոչ ոք չի տեսել, թե ինչ է ներսում։ Տղամարդու եւ երեխայի դիերը փտելուց աղավաղված են եղել՝ հետևի նստարանի վրա ընկած։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ նրանք այդտեղ մնացել են երեք շաբաթից ոչ պակաս»,– ասել է Չելյաբինսկի քննչական վարչության ղեկավար Իգոր Միտրոխինը։
Նշվում է նաեւ, որ մեքենայում սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ է հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ հոր եւ երեխայի մահվան պատճառը պարզելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան