Դատարանը հայ ընտանիքից խլել է էգ առյուծին
Էնգելսում (Սարատովի մարզ), դատարանը որոշել է հայ ընտանիքից խլել Մայա անունով էգ առյուծին, ովքեր հայտնի են քաղաքում հենց այն բանի համար, որ տան պայմաններում առյուծ են պահում։
«Մայիսի 29-ին դատարանը որոշել է առգրավել տիրոջից Մայա առյուծին։ Վայրի կենդանին դուրս է բերվել փողոցում զբոսնելու, ինչը հակասում է սանիտարական նորմերին եւ անվտանգության կանոններին»,– հաղորդել են դատարանի մամլո ծառայությունից։
Այժմ նախատեսում են առյուծին ուղարկել Պենզայի կենդանաբանական այգի։
Կենդանուն ընտանիքի ձեռքից առգրավելու որոշումը կայացվել է Էնգելսի բնակիչներից մեկի բողոքի հիման վրա անցկացված ստուգումներից հետո. դեռահասը հաղորդել էր, որ առյուծն իրեն կծել է։
Ավելի վաղ, Սարատովի մարզի դատախազությունը առյուծի տիրոջը՝ Եղիշե Երոյանին պարտավորեցրել էր առյուծին հանձնել կենդանաբանական այգի եւ 800 ռուբլի տուգանք վճարել՝ Ռուսաստանի օրենսդրությունը խախտելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան