Մոսկվան խոստացել է պատասխանել Էստոնիայից իր դիվանագետների արտաքսմանը
Ռուսաստանն Էստոնիայից իր դիվանագետների արտաքսմանը կպատասխանի փոխադարձության սկզբունքի հիման վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը:
«Կարող եմ հաստատել, որ էստոնական իշխանությունների այդ սադրիչ քայլն անպատասխան չի մնա: Պետությունների միջեւ հարաբերություններում, ինչպես գիտեք, փոխադարձության սկզբունք է գործում»:
Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ Նարվայում ՌԴ գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազեննովին եւ հյուպատոս Անդրեյ Սուրգաեւին առաջարկել են հեռանալ երկրից: Գերատեսչությունում, սակայն, հրաժարվել են նշել որոշման պատճառը:
ՌԴ ԱԳՆ-ում այս քայլը սադրանք են կոչել՝ նշելով, որ որոշումն անհիմն է եւ «ավելի կբարդացնի երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ Տալինը փակուղի է մտցրել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան