Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները հայտնի են
Հայտնի են դարձել բոլոր 22 ակումբները, որոնք նվաճել են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի խմբային փուլի ուղեգիր:
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում իրենց տեղն ապահովել են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» (բոլորը՝ Իսպանիա), Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» ու Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» (բոլորը՝ Անգլիա), Մյունխենի «Բավարիան», «Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան» (բոլորը՝ Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը» եւ Հռոմի «Ռոման» (երկուսն էլ՝ Իտալիա), «Մոնակոն» ու ՊՍԺ-ն (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Բենֆիկան» եւ «Պորտուն» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), Մոսկվայի «Սպարտակը» (Ռուսաստան), «Ֆեյենորդը» (Հոլանդիա), Ստամբուլի «Բեշիկթաշը» (Թուրքիա), «Անդերլեխտը» (Բելգիա) եւ «Բազելը» (Շվեյցարիա):
Խմբային փուլի մյուս 10 մասնակիցները հայտնի կդառնան որակավորման փուլի արդյունքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան