Թրամփը հայտարարել է, որ լիովին վստահում է իր փեսային
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի համար։ Նա դա ասել է իր հայտարարությունում, որը տարածել է The New York Times թերթը։
«Ջարեդը հիանալի աշխատանք է անում երկրի համար։ Ես լիովին վստահում եմ նրան։ Նա հարգված է բառացիորեն բոլորի կողմից, և աշխատում է ծրագրերի վրա, որոնք մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ կխնայեն»,- ասել է Թրամփը։
Բացի այդ, ըստ ամերիկացի առաջնորդի, Քուշները «շատ լավ մարդ է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ The Washington Post-ը՝ վկայակոչելով հետախուզության զեկույցին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը քննարկել են Թրամփի անցումային թիմի և Կրեմլի միջև «գաղտնի և անվտանգ կապի ալիքի» ստեղծման հնարավորությունը՝ փորձելով պաշտպանել Թրամփի երդմնակալությունից առաջ իրենց քննարկումները մոնիթորինգից:
Ինչպես նշել էր թերթը, Կիսլյակը ՌԴ իշխանություններին հայտնել է այն մասին, որ Քուշներն արել է այդ առաջարկը Նյու Յորքում՝ Թրամփ-թաուերում դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ: Դա հայտնի է դարձել ամերիկյան իշխանություններին «ռուսական հաղորդագրությունները որսալու» շնորհիվ, նշել է WP-ն:
Կիսլյակը նշել է, որ Քուշներն առաջարկել է օգտագործել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դիվանագիտական ծառայության հնարավորությունները հաղորդակցությունների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան