Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Միջին Արևելքի և երկկողմ համագործակցության հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված համաձայնագրի իրագործման հարցերը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` նշելով, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ռոհանին նշել է, որ Թեհրանը ողջունում է համագործակցության ընդլայնումը հարևան երկրների հետ, այդ թվում` և Ռուսաստանի: «Իրանը պատրաստ է զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը Ռուսաստանի հետ», - շեշտել է իրանցի ղեկավարը:
Նրա խոսքով` Թեհրանը ցանկանում է խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ ենթակառուցվածքների և արդյունաբերական ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և բանկային հատվածում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևելու 2015-ին Թեհրանի և ԱՄՆ-ի, Բեռլինի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի իրագործմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան