Էրդողանի ընտանիքը ավելի քան 20 մլն եվրո է վաստակել գաղտնի «լցանավային գործարքով»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքը 2008 թվականին ավելի քան 20 մլն եվրո է վաստակել գաղտնի գործարքի շնորհիվ՝ կապված «Աղդաշ» նավթային լցանավի հետ, հայտնում է Der Spiegel-ը, որը հետաքննություն է կատարել այլ պարբերականների հետ:
Գործարքին մասնակցել է նաեւ ադրբեջանական ծագմամբ թուրք միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմովը: Նշվում է, որ Մանսիմովը հենց Էրդողանի շնորհիվ է թուրքական քաղաքացիություն ստացել: 2008 թվականին ձեռնարկատերը «Աղդաշ» լցանավը փոխանցել է Bumerz Limited ընկերությանը, որը ղեկավարում են Էրդողանի եղբայր Մուստաֆան, ավագ որդի Բուրաքը եւ աներորդի Զիյա Իլհենը, փոխանցում է DW-ն:
Մանսիմովը լիովին ստանձնել է «Աղդաշի» կառուցման համար 18,4 մլն դոլարի վարկի պատասխանատվությունը: 2008 թվականից հետո էլ է նա լցանավն օգտագործել՝ այն վարձակալելով Bumerz Limited-ից: 2015 թվականի հոկտեմբերին սա նրան մոտ 21 մլն դոլար է արժեցել: 2015 թվականից Մանսիմովը լցանավի վարձակալման պայմանագիրը 5 տարով երկարացրել է: Նա «Աղդաշն» օգտագործելու համար ամեն օր 3400 դոլար է վճարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան