Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Օբամեյանգի «պանենկան», գաբոնցին պատասխանել է
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հաղթական գոլին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
«Քո հաղթական գոլը հրաշալի ստացվեց»,- թվիթերյան էջում գրել է Մխիթարյանը:
«Շնորհակալ եմ մեծ եղբայր, ես արեցի քո պես»,- գրառմանը պատասխանել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում Օբամեյանգը 67-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն իրացրել էր Լեգենդար չեխ ֆուտբոլիստ Անտոնին Պանենկայի ոճով: «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Դորտմունդի թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր նաեւ 1965, 1989 եւ 2012 թվականներին: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն