Մոլդովայի նախկին նախագահի որդին տնային կալանքի տակ է
Մոլդովայի երկրորդ նախագահ Պյոտր Լուչինսկու (1997-2001 թվականներ) որդին, խորհրդարանի նախկին պատգամավոր Կիրիլ Լուչինսկին 30 օրով տնային կալանքի տակ է առնվել։ Նրան կասկածում են մոլդովական բանկերից 1 մլրդ դոլար առեւանգելու գործին մասնակցություն ունենալու մեջ։ Դատախազ Եվգենի Ռուրակը լրագրողներին հայտնել է, որ նման որոշում է կայացրել Քիշնեւի շրջանային դատարանը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք այդ որոշումը նպատակահարմար ենք համարում՝ հաշվի առնելով, որ Լուչինսկին նաեւ Ռուսաստանի եւ Ռումինիայի անձնագրեր ունի։ Վտանգ կա, որ նա կարող է թաքնվել քրեական հետապնդումից»,- ասել է դատախազը։
Մոլդովայում կոռուպցիոն սկանդալ բարձրացավ 2015 թվականի ամռանը, երբ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, թե երեք բանկերից երկրի ՀՆԱ 20 տոկոսին համապատասխան գումար է առեւանգվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան