Պետդեպը վերջին մոտ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է Ռամադանին նվիրված միջոցառումների անցկացումից
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է իր գլխավորած գերատեսչությունում մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսին նվիրված միջոցառումների անցկացման մասին հարցումը։ Նշենք, որ Ռամադանը սկսվում է մայիսի 27-ից, հայտնում է Reuters գործակալությունը՝ Պետդեպում աղբյուրների հղումով։
Գործակալության տվյալների համաձայն՝ 1999 թվականից ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռամադանին նվիրված միջոցառումներ են անցկացվում։ Այս ավանդույթի սկիզբը դրել է Մադլեն Օլբրայթը, հետագայում այս ավանդույթին հետևել են գերատեսչությունը գլխավորած թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները։
Սակայն այս տարի Թիլերսոնը մերժել է Պետդեպում այս իսլամական տոնին նվիրված միջոցառման նշման առաջարկը։ Գործակալության տվյալների համաձայն՝ դեռ ապրիլի սկզբին գերատեսչության համապատասխան բաժինը դիմել է պետքարտուղարին նման միջոցառումներ անցկացնելու առաջարկով, սակայն մերժում ստացել։
Ուրբաթ գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվել է Թիլերսոնի անունից շնորհավորական ուղերձ։ «ԱՄՆ-ի, Պետքարտուղարության և իմ անունից անկեղծորեն մաղթում եմ աշխարհի մահմեդականներին խաղաղ և ուրախ Ռամադանի անցկացում»,- ասվում է հաղորդագրությունում։
Reuters-ը հավելում է, որ Պետդեպում գոյություն ունի տարբեր կրոնական տոներին նվիրված միջոցառումների անցկացման պրակտիկա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից