Էրդողանի թիկնազորի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա աններելի է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը Էրդողանի թիկնապահների` մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա իրականացրած հարձակումն «աններելի» է անվանել:
Ինչպես նշում է The Armenian Weekly-ն, վերջինս հավանության է արջանացրել Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում ընդունված և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի դաժան հարձակումը դատապարտող բանաձևը:
«Թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժան հարձակումն աններելի է, և Էրդողանի կառավարության պատասխանն ընդհանրապես ադեկվատ չէ: Թուրքիան կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ի կազմում, բայց երկրի ղեկավարները պետք է լիովին դատապարտեն և ներողություն խնդրեն իրենց անքակտելի իրավունքները պաշտպանող անմեղ քաղաքացիների նկադմամբ դրսևորած այդ կոպիտ վերաբերմունքի համար», - ասել է Փոլ Ռայանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի բանաձևը ստորագրել են 38 անդամ, որոնց ավելի ուշ միացել են մի քանի գործընկերներ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիան չի ընդունում բանաձևը: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ն շտապել է բանաձևի ընդունման հարցում՝ չուսումնասիրելով խնդրի բոլոր կողմերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան