Կաննի ոստիկանությունը ձերբակալել է բուրկինիով լողալու ակցիայի մասնակիցներին
Ֆրանսիայի Կանն քաղաքի ոստիկանությունը արգելել է լողալ մուսուլմանական լողազգեստով՝ բուրկինիով լողափ եկած մի խումբ կանանց, հայտնում է Agence France-Presse-ը։
Մուսուլման կանանց հավաքական ակցիան իրականացվում էր քաղաքի կենտրոնական լողափերից մեկում՝ Մարտինեզ հյուրանոցի դիմաց, որտեղ այս օրերին Կաննի կինոփառատոնի մասնակիցներն են բնակվում։ Ոստիկանությունը ձերբակալել է կանանց ու նրանց տեղափոխել բաժանմունք։
Մուսուլմանական ակցիայի բոլոր մասնակիցները ծագումով ալժիրցի ֆրանսիացի գործարար ու հասարակական գործիչ Ռաշիդ Նեկազի ազգականուհիները կամ ծանոթներն էին։ Նա Ֆրանսիայում հայտնի է նաեւ նրանով , որ վճարում էր բոլոր այն տուգանքները, որոնք մունիցիպալ ոստիկանությունը պահանջում էր լողափերին բուրկինիով հայտնված կանանցից։
Կաննի ու Նիսի իշխանությունները անցած տարի արգելել էին բուրկինի կրելը։ Օգոստոսին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը վճռել է, որ այդ արգելքները չեն համապատասխանում մայր օրենքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան