Ամերիկայի հայերն անհանգստացած են Հայաստանին օգնությունը կրճատելու Թրամփի առաջարկությամբ
Ամերիկայի հայկական համագումարը անհանգստացած է նախագահ Դոնալդ Թարմփի սխալ ու անխոհեմ առաջարկությամբ։ Նա առաջարկում է կրճատել Հայաստանին ֆինանսական օգնության ծավալը։ Այս մասին ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նրա խոսքով՝ վարչակազմի առաջարկությունն ընդգծում է Ասինգավորման հանձնաժողովի անդամների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ այդ կրճատումները չեղարկելու համար։ Համբարյանն ընգդծել է համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը՝ հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համար։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաեւ Լոս Անջելես-Երեւան ուղիղ չվերթներ իրականացնել, կրթական դրամաշնորհ ապահովել հայկական դպրոցների համար եւ այլ կոմերցիոն նպատակային նախաձեռնություններ ձեռնարկել՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար։
Համբարյանը նշել է, որ կազմակերպությունը կշարունակի աշխատել Կոնգրեսի առաջնորդների հետ՝ երաշխավորելու համար, որ Թրամփի առաջարկած փախստականների համար 2,75 մլրդ դոլար օգնությունը կտրվի Հայաստանին, որը վերջին մի քանի տարում մեծ թվով սիրիացի փախստականների է ընդունել։
Հիշեցնենք, որ համաձայն առաջարկված բյուջեի, Հայաստանին օգնությունը կնվազի 67 տոկոսով։ Այսինքն՝ 2016 թվականի 20,4 մլն դոլար Հայաստանին օգնությունը 2018-ին կդառնա 6,8 մլն դոլար։ Ուկրաինային եւ Վրաստանին օգնությունը նախատեսվում է կրճատել 58 եւ 70 տոկոսով՝ համապատասխանաբար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան