Մերկելը Էրդողանին կհայտնի «Ինջիրլիք» այցելելու գերմանացի պատգամավորների անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման թեման կլինի թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների խմբին թույլ տալու շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի վեհաժողովին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես Թուրքիայի նախագահի հետ զրույցում հստակ կնշեմ, որ մեզ համար պարտադիր է, քանի որ մենք ունենք խորհրդարանական բանակ, որ գերմանական բունդեսթագի անդամները կարողանան այցելել մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հեռանալ Ինջիրլիքից»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացնել «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը, ինչպես նաև քննարկել Թուրքիայի կողմից գերմանացի խորհրդարանականների մուտքն այնտեղ թույլ չտալու հարցը: Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների արդյունքն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման հերթական շրջադարձը տեղի է ունեցել օրերս, երբ թուրքական իշխանությունները տեղեկացրել են Գերմանիայի կառավարությանն «Ինջիրլիք» Բունդեսթագի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին: Դրան ի պատասխան Բեռլինը հայտարարել է «Ինջիրլիքին» այլընտրանք գտնելու մասին: Որպես առաջնահերթ տարբերակ քննարկվում է զինվորականների տեղափոխումը Հորդանան:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից