Պուտինը՝ Սերեբրեննիկովի մոտ խուզարկության մասին. «դե ապուշ են...»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրեմլում պարգեւատրման արարողությունից հետո, շփվել է դերասան Եվգենի Միրոնովի հետ՝ «Գոգոլ–կենտրոնում» խուզարկությունների եւ կենտրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրեմլում պարգեւատրման ժամանակ, Միրոնովը արվեստի գործիչների կողմից նամակ էր հանձնել Պուտինին՝ ի պաշտպանություն ռեժիոսոր Սերեբրեննիկովի։
Նրա խոսքերով՝ երբ արարողությունն ավարտվել է, Միրոնովը կրկին մոտեցել է Պուտինին եւ սկսել է շատ «տաք, նույնիսկ թեժ» քննարկել նրա հետ իրավիճակը։
«Դուք գիտեի՞ք, գիտեի՞ք այդ մասին»,– հարցրել է Միրոնովը, ինչին Պուտինը պատասխանել է. «Այո, երեկ եմ իմացել»։
Կոլեսնիկովի խոսքերով՝ նման պատասխանը, հավանաբար, նշանակում է, որ նախագահը խուզարկության եւ Սերեբրեննիկովի հարցաքննության մասին իմացել է ԶԼՄ–ներից։
«Ինչու՞։ Ինչի՞ համար դա անել։ Դուք երկուշաբթի Ֆրանսիա եք մեկնում։ Ձեր ինչին է դա պետք»,– հարցրել է դերասանը։
«Դե ապուշ են»,– անսպասելիորեն պատասխանել է Պուտինը։
Կոլեսնիկովը նշել է, որ այդպիսով Պուտինը հասկացրել է, որ «ինքը դրա հետ կապ չունի»։
Մայիսի 23-ին «Գոգոլ–կենտրոն» թատրոնում խուզարկություններ են իրականացվել։ Սերեբրեննիկովին, որպես վկա, հարցաքննել են քննչական կոմիտեի քննիչները, այնուհետև նրան բաց են թողել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից