Բունդեսթագի պատգամավորներն անակնկալ կերպով չեղարկել են իրենց այցը Թուրքիա
Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները չեղարկել են այցը: Այս մասին հայտնում է DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը հայտարարել է, որ մայիսի 25-28-ը պլանավորված այցելությունը չեղարկվել է վերջին րոպեին: Նման որոշման պատճառներն առայժմ չեն հստակեցվել:
DW-ն կանխատեսում է, որ նման զարգացումը կարող է է՛լ ավելի սրել առանց այդ էլ ոչ այնքան լավ վիճակում գտնվող թուրք-գերմանական հարաբերությունները:
Հայտնի է, որ գերմանացի պատգամավորների պատվիրակությունը պլանավորում էր բացի Անկարայից այցելել նաև Ստամբուլ և քրդաբնակ Դիարբեքիր և քննել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո երկրում տիրող տրամադրություններն ու քաղաքական իրավիճակը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Օրեր առաջ Թուրքիան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղ գտնվում են նաև գերմանացի զինվորականները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից