Մեծ Բրիտանիայում ընտանիքը 4 օրում տուն է կառուցել
Բրիտանիայի Բրիդփորթ քաղաքում ընտանիքը կարողացել է 4 օրում 6 ննջարանով տուն կառուցել, հայտնում է The Independent-ը:
Ռիչարդը, Նիկին եւ նրանց 2 երեխաները որոշել են Լոնդոնից Դորսեթ կոմսություն տեղափոխվել: Ընտանիքը շրջանում չի գտել իր ճաշակին համապատասխան տուն եւ որոշել է այն ինքնուրույն կառուցել: Բրիտանացիները նախատեսել են էկոլոգիապես մաքուր նյութեր օգտագործել եւ ձգտել են կառուցումը կարճ ժամանակում ավարտել՝ մեծ փող չծախսելով:
Տան հիմնակմախկի պանելները նախապես պատրաստել է Բավարիայում գտնվող մի ընկերություն: 4 օրում կառուցվել է տան 3 հարկն ու տանիքը: Տունը մեկուսացած է անտառով, իսկ այգում լողավազան կա: Արդյունքում ընտանեկան զույգը բնակարանի վրա 1,2 մլն ֆուրտ սթերլինգ (1,5 մլն դոլարից ավելի) է ծախսել:
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան